Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի և ՈՒշի գյուղերի բնակիչներն այսօր առավոտից Օհանավան գյուղի կենտրոնում էին՝ պահանջով՝ չթանկացնել հոսանքը:
Հավաքված մի քանի տասնյակ գյուղացիները դժգոհեցին՝ ասելով, որ եթե հոսանքը թանկանա, կանցնեն փայտե վառարանների: Նրանք պատրաստվում են մեծ խմբով հասնել Երևան՝ իրենց բողոքի ձայնը մայրաքաղաքում բարձրացնելու։